ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել սիրիական քաղաքին և դրանում ՌԴ-ին է մեղադրել
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ նախօրեին ամերիկյան կործանիչները ավիահարվածներ են հասցրել սիրիական Հալեպ քաղաքին, իսկ ավելի ուշ Ռուսաստանին են մեղադրել դրանում:
Ռուսական գերատեսչության խոսքով ԱՄՆ-ի օռազմաօդային ուժերի А-10 երկու գրոհային ինքնաթիռները մտել են սիրիայի օդային տարածք Մոսկվայի ժամանակով ժամը 13:55-ին:
Դրանք եկել են Թուրքիայի տարածքից, շարժվել դեպի Հալեպ և հարվածներ հասցրել քաղաքի օբյեկտներին: Կոնաշենկովի խոսքով`ամերիկյան կողմն այդ հարձակումը չի ազդարարել: