Ռուսական օդուժը վերջին յոթ օրվա ընթացքում զինյալների գրեթե 1,9 հազար օբյեկտ է ոչնչացրել Սիրիայում
ԱշխարհՍիրիայում գործող ռուսական ավիախմբի ինքնաթիռները փետրվարի 4-ից մինչև 11-ը 510 մարտական թռիք են կատարել և ոչնչացրել ահաբեկիչների գրեթե 1,9 հազար օբյեկտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Անցած շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 4-ից մինչև 11-ը, Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի ինքնաթիռները կատարել են 510 մարտական թռիչք, որոնց ընթացքում ահաբեկչիների 1888 օբյեկտ է խոցվել Հալեպի, Լաթաքիայի, Համայի, Դեյր Էզ Զորի, Դերայի, Հոմսի, Հասեկեի և Ռաքայի նահանգներում»,- ասել է նա:
Կոնոշենկովի խոսքով՝ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում»: Մասնավորապես, «Հալեպի նահանգում ոչնչացվել են երկու ազդեցիկ դաշտային հրամանատարներ», նշել է գերատեսչության ներկայացուցիչը: