Դիտվել է 20608 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 20392 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 15847 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14479 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13649 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 12318 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10950 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10659 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10205 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9479 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8556 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7838 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7770 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7688 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 7600 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետի փեսայի սպանության մեջ մեղադրվողը չի ընդունում իր մեղքը
Դեռևս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն՝ 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը Ղուկասյանի դստեր հետ պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից որոշ ժամանակ անց, կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, և նրան կալանավորել են առանց հիմնավորման:
Վերջինս ասել է, որ ինքը շատ վրդովված է, քանի որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում՝ իր պաշտպանյալի հետ կապված:
«Իր հետ կապված սխալ ինֆորմացիա են տարածում, և մենք պատրաստվում ենք հերքում խնդրել: Նախ և առաջ խախտում են անմեղության կանխավարկածը և իրեն ներկայացնում են որպես հանցագործության կատարող: Ավելին, նշվում է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել, զենքի տեղն է ցույց տվել, իբրև թե ինքը, որ ցմահ ազատազրկում չստանա, համագործակցում է իրականացնողների հետ: Իրականում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Համենայնդեպս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս այդ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հիմնավոր կասկածի մասին նյութեր պատրաստել, սակայն այն որևէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել, որ նա որևէ կապ ունի հանցագործության հետ»,- «ժողովուրդ»–ի հետ զրույցում նշել է փաստաբանը:

