Սպիտակ տունը ՌԴ-ին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելու մեջ է մեղադրել
ԱշխարհՍպիտակ տունը Ռուսաստանի հասցեին հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ: Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկի խոսքով՝ Ռուսաստանը փակում է Սիրիայում մարդասիրական միջանցքները և աջակցում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:
«Սիրիայում կան մարդիկ, ովքեր ապրում են պաշարման մեջ: Միլիոնավոր մարդիկ: Նրանցից ոմանք շրջապատված են ԻԼԻՊ-ի կողմից: Ոմանք էլ, այսինքն, նրանց մեծամասնությունը, շրջապատված են ռեժիմի զորքերով: Մի մասը շրջապատված է ավելի արմատական ընդդիմադիր խմբավորումներով: Նրանց բոլորի համար էլ մարդասիրական օգնությունը պետք է հասանելի լինի:
Ռուսաստանը պնդում է, որ փակում է զենքի մատակարարման միջանցքները: Սակայն, իրականում փակում է հումանիտար միջանցքները: Այնպես, որ Ռուսաստանն առնվազն պետք է գործով ապացուցի իր խոսքերը և անմիջապես բացի հումանիտար միջանցքները դեպի բոլոր պաշարված տարածքներ, որոնք նշել է ՄԱԿ-ը»,- ասել է նա: