Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է 

Վարչապետի՝ օդում կախված խոստումները և ՓՄՁ ոլորտի անմխիթար վիճակը

Տնտեսություն

Անցյալ տարվա ամռանը՝ հունիսի 17-ին, ՀԷՑ-ը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որից հետո Բաղրամյան պողոտայում տևական բողոքի ակցիաներից հետո որոշում կայացվեց ժամանակավորապես կասեցնել հոսանքի սակագնի բարձրացումը, իսկ ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ: Իսկ մինչ դրա ավարտը նախատեսված էր, որ հոսանքի սակագինը կփոխհատուցվի կառավարության կողմից: ՀԷՑ-ում անցկացված աուդիտից հետո որոշում կայացվեց հոսանքի սակագինը սպառողների համար սահմանվել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 48,78 դրամ՝ գործող 41.85 դրամի փոխարեն: 

Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 38,78 դրամ՝ գործող 31.85 դրամի փոխարեն: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չէր կարող ազդեցություն չունենալ ինչպես քաղաքացիների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների վրա: Սակագնի բարձրացումից հետո շատ ՓՄՁ-ներ փակվեցին՝ չնայած կառավարությունը խոստացել էր աջակցել նրանց և սուբսիդավորել թանկացված սակագինը: Վերը նշվածից անցել է մի քանի ամիս, և ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերություններից հետաքրքրվել՝ ինչպիսի ազդեցություն է ունեցել թանկացված սակագինը, արդյոք սպառման ծավալների կամ եկամուտների նվազում տեղի՞ է ունեցել և այլն:

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Սուիթ դրիմ» ընկերության սեփականատերերից Մարտին Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց՝ հոսանքի թանկացումը չէր կարող չազդել իրենց արտադրության վրա: «Մենք մեր արտադրանքի գները չենք բարձրացրել, ապրանքի քաշը չենք պակասեցրել, էդ ամբողջը կատարվել է մեր եկամուտների հաշվին: Դե կառավարությունը մինչև 250 կՎտ.-ի համար է սուբսիդավորելու, իսկ մենք դրանից շատ ենք ծախսում: Ամսական մոտ 1000-1200 կՎտ. էլեկտրաէներգիա ենք սպառում»,- մանրամասնեց Մարտին Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են աշխատել՝ ինչպես մինչև այս պահն աշխատել են. «Դե ոչ պետությունն է մեղավոր, ոչ էլ մենք, էսա մեր պուճուր երկիրը, էս պետք է լինի: Որ ասենք էսպես, չի էնպեսա, դզվելո՞ւ է: Ժամանակ կանցնի, երևի կլավանա, ի՞նչ կարող ենք անել, ոչինչ»:

Արտադրամասի սեփականատերը հավելեց, որ իրենց սպառման ծավալները նվազել են. «Ժողովուրդ չկա, գնողունակությունը նվազել է, մարդիկ այսօր ամիսը վերջանում է մի կերպ մտածում են՝ ինչպես կոմունալ վճարների հարցերը լուծեն»:

Եգիպտացորենի ձողիկների արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկատեր Վոլոդյա Սիմոնյանը ևս նշեց, որ հոսանքի սակագնի բարձրացումը միանշանակ ազդել է արտադրության վրա: Մենք առանց այդ էլ ընդհատումներով ենք աշխատում, պատվեր եղավ՝ աշխատում ենք, բայց ամեն դեպքում սպառման ծավալները նվազել են»,- ասաց նա:

Վոլոդյա Սիմոնյանը, սակայն, չի պատրաստվում դադարեցնել արտադրությունը, ավելին՝ մտածում է ռուսական շուկա մտնելու մասին: Բայց դե՝ ինչպես կստացվի, չի կարող ասել:

Հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո կառավարությունը՝ ի դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, բազմիցս հայտարարեց, խոստացավ, որ ամեն հարցում կաջակցեն ՓՄՁ-ներին, սակայն, ինչպես երևում է, վարչապետի խոստումները մնացին օդում կախված: ՓՄՁ սեփականատերերը շարունակում են դժգոհել կառավարությունից, հարկային պայմաններից, ինչն էլ հանգեցնում է ՓՄՁ ոլորտի վիճակի էլ ավելի վատթարացմանը:

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը ԵՄ–ն և ՆԱՏՕ-ն թքած ունեն Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական կարիքների վրա․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր
Ամենադիտված