Անհրաժեշտ է դադարեցնել ՌԴ օդուժի հարվածները Սիրիայում՝ գործընթացի խաղաղ կարգավորման համար. Թուրքիայի ԱԳՆ
ԱշխարհՍիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների շարունակման դեպքում՝ հրադադարը ձեռք չի բերվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մյունխենում, որտեղ անցկացվում է անվտանգության կոնֆերանսը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:
«Այժմ հակամարտության կարգավորման այդ գործընթացում գլխավոր հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը կդադարեցնի՞ իր օդային հարվածները: Ռուսաստանը հարվածների 88%-ը հասցնում է ընդդիմությանը: Եթե դա շարունակվի՝ կրակի դադարեցումը ձեռք չի բերվի, իսկ բախումները շարունակվելու են»,- նշել է նա:
Չավուշօղլուն ասել է նաև, որ «առաջիկա շաբաթվա ընթացքում ջանքեր կգործադրվեն՝ Բաշար Ասադի ուժերի կողմից շրջապատված Սիրիայի բնակավայրեր հումանիտար օգնություն հասցնելու ուղղությամբ»: