Պետք չէ Երրորդ համաշխարհայինին հասցնել. Մեդվեդև
ԱշխարհԵվրոպայում անվտանգության ժամանակակից համակարգում կան խնդիրներ, սակայն, դրանք արժանի չեն, իրավիճակը՝ «Երրորդ համաշխարհային պատերազմին» հասցնելուն: Նմա կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովում. փոխանցում է LifeNews-ը:
«Այո, այդ համակարգում այսօր կան որոշակի խնդիրներ ու անհաջողություններ: Բայց, մի՞թե մեզ ևս մեկ, երրորդ համաշխարհային ցնցում է պետք՝ հասկանալու համար, թե որքան է այսօր անհրաժեշտ համագործակցությունը, այլ ոչ թե առճակատումը», - ընդգծել է նա: