80 տարվա ազատազրկում՝ Լիբերիայի նախկին նախագահին
МирՄեղադրող կողմը Հաագայի միջազգային քրեական դատարանին պահանջում է 80 տարվա ազատազրկման դատապարտել Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորին, հաղորդում է BBC–ն։
Ավելի վաղ Հաագայի միջազգային քերական դատարանը Թեյլորին մեղադրել էր հակամարտություններ հրահրելու և դրանք ֆինանսավորելու մեջ։ 64-ամյա նախկին դիկտատորը մեղադրվում է 11 հոդվածներով, այդ թվում՝ սպանության, բռնությունների և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև մարդկության դեմ ծանր հանցագործություններ կատարելու, մարդկանց առևանգումներ կազմակերպելու և Լիբերիայի սահմանակից շրջաններում հակամարտություններ հրահրելու և ֆինանսավորելու մեջ։
Չարլզ Թեյլորը Լիբերիան նախագահել է 1997–2003 թթ., իսկ 2006–ին ձերբակալվել և կանգնել է Հաագային միջազգային քրեական դատարանի առջև։ Դատավարությունը շարունակվում է հինգ տարի, դատավճիռը նախատեսված է հրապարակել մայիսի 30–ին։
Նացիստական Գերմանիայի հանցագործների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարությունից հետո Թեյլորն առաջին նախագահն է, որ դատապարտվում է Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։