Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 

Հրանտ Բագրատյանը պատասխանել է «Բանակն իրականում» նախաձեռնության հարցերին

Իրավունք

«Բանակն իրականում» նախաձեռնությունը մի շարք հարցեր էր ուղղել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Հայ ազգային կոնգրեսը պատասխանել է նախաձեռնության հարցերին: Ստորև ներկայացնում ենք «Բանակն իրականում»-ի հարցերն ու ՀԱԿ-ի՝ դրանց տված պատասխանները: 

«Հայ ազգային կոնգրեսը ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում է որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման եւ երկրի արմատական բարեփոխումների կարեւոր մաս: Ուստի իշխանափոխությունից հետո ՀԱԿ-ը կկազմավորի փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ եւ կմշակի ու կիրականացնի ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

«Բանակն իրականում» խմբի առաջադրած հարցերին մեր պատասխանները հետեւյալն են.

1. Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը' ա/զորակոչային, բ/պայմանագրային, դ/ միլիցիոնային-աշխարհազորային, գ/խառը:

Զինված ուժերի բացառիկ գործառույթը պետք է լինի Հայրենիքի պաշտպանությունը: Հայրենիքի պաշտպանությունը չի կարող իրականացվել անվճար: Զինված ուժերի շարքային կազմը պետք է ձեւավորվի պայմանագրային սկզբունքով, իսկ մինչեւ դրան անցնելը՝ երեք տարվա ընթացքում, այն պետք է լինի խառը: Զինծառայությունը պետք է պարտադիր լինի արական սեռի բնակչության համար, բայց պետք է ստեղծել նաև պայմանագրային կանացի զորամասեր։ Բոլո՛ր զինծառայողները պետք ստանան միջինից ոչ պակաս աշխատավարձ:

Ռազմական կրթարանները պետք է արմատական բարեփոխման ենթարկվեն: Սպայական կադրերը պետք է կրթվի ըստ օրենքների եւ սահմանադրության: Զինված ուժերում ծառայության ընթացքում զինծառայողները պետք է ունենան [լրացուցիչ] մասնագիտություն ստանալու հնարավորություն:

Պահեստզորում գտնվող անձինք պետք է պարբերական ուսումնական ծրագրերի մասնակցեն, որի ընթացքում պետք է պահպանեն իրենց աշխատատեղը եւ աշխատավարձը, որի երաշխիքները պետք է ստեղծի պետությունը: Ակտիվ պահեստազորը պետք է լինի բարձր վճարովի, կամավոր, երկսեռ, անսահմանափակ ժամկետով. միակ սահմանափակումը զինծառայողի տարիքն է:

2. Ինչպիսի կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը:

Ներկա պահին մենք տեսնում ենք զինված ուժերը՝ կազմավորված կորպուսներում, որոնք ներառում են բոլոր զորատեսակները: Միաժամանակ հեռանկարում հնարավոր ենք համարում դեսանտապարտիզանական բանակին բնորոշ լավ զինված եւ պատրաստված մոբիլ զորամիավորումներ կազմավորումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվի պաշտպանական ոլորտի քաղաքականությամբ, իսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ զինված ուժերի կառավարմամբ: Պաշտպանության նախարարությունը պետք է ստանձնի զինծառայողի իրավական եւ սոցիալական ապահովման խնդիրները՝ հանդերձավորումից մինչեւ կրթություն, իսկ գլխավոր շտաբը՝ զորքերի կառավարումը մարտական եւ ոչ մարտական իրավիճակներում:

Զինվորական ծառայությունը պետք է լինի պայմանագրային (վճարովի) պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային կամավոր՝ անժամկետ ծառայության համար։

3. Ինչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում
մարդու իրավունքների պաշտպանության համար:

Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր քաղաքացիներինը։ Նախ,
բանակ զորակոչվելուց հետո զինվորը պետք է մնա քաղաքացի եւ իր մոտ պահի անձնագիրը։ Նրա իրավական պաշտպանությունը պետք է լինի այն քաղաքացիական-իրավական հարթության մեջ՝ ինչպես բոլորինը։ Բոլոր տեսակի զինվորական գերատեսչական քննչական,
ոստիկանական ու դատախազական մարմինները պետք է լուծարվեն։

Զորակոչվածի բուժզննումը պետք է կատարվի քաղաքացիական բուժհաստատություններում:

Զինծառայողները պետք է լիարժեք օգտվեն իրավունքների պաշտպանության այն բոլոր մեխանիզմներից, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների
համար։

4. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական
վերահսկողության համակարգը /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ,
մեխանիզմներ, լծակներ/:

Ընդհանուր առմամբ, զինված ուժերի նկատմամաբ իրավական վերահսկողությունը պետք է լինի ինչպես բոլոր քաղաքացիների համար։ Բանակը պետք է մոտեցնել ու նույնացնել
քաղաքացիական ինստիտուտներին։

Պաշտպանության նախարարը պետք է հաշվետու լինի խորհրդարանի առաջ եւ հանդես գա պարբերական հաշվետվությամբ՝ զինված ուժերում առկա վիճակի մասին:

Զինծառայողը պետք է մշտական կապ ունենա իր ընտանիքի հետ:

Իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան մշտական դիտարկման ենթարկելու մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում:

5. Ինչպիսին պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման,
հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում' թափանցիկության
ապահովման տեսակետից /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ,
լծակներ/:

Բացարձակապես նույնը՝ ինչը մնացած բոլոր բյուջետային կառույցներինը։

6. Որոնք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման
պարամետրները:

Գաղտնիության ենթակա են միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքերի քանակի ու որակի մասին։

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ
մարմինները՝ ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը,
Զինվորական դատախազությունը:
Այս երեք մարմիններն էլ պիտի վերանան։

Հարգելի «Բանակն իրականում»,
վերեւում շարադրված են Հայ ազգային կոնգրեսի հիմնական մոտեցումները ձեր առաջադրած հարցերին: Իշխանական լծակներ ստանալով՝ ՀԱԿ-ը պատրաստ է դիմել փորձագիտական աջակցության եւ հանրային շահագրգիռ քննարկման, եւ արդյունքում մշակել զինված ուժերի բարեփոխման առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ ծրագիր:

Հարգանքով՝
Հրանտ Բագրատյան
Հայ ազգային կոնգրես»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը
Ամենադիտված