Հալեպի նահանգում ԻՊ-ի զինյալները հսկողության տակ են առել Սիրիայի բանակի մատակարարման միակ ճանապարհը
Средний Восток«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հսկողության տակ են առել այն միակ ճանապարհը, որով իրականացվում էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպի նահանգում, տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մասդար» հրատարակությանը:
Կառավարական զորքերն ԻՊ-ի զինյալների անակնկալ հարձակման հետևանքով հարկադրված են եղել նահանջել Ռասըմ ան Նաֆալ գյուղից: Ներկայումս սիրիական զորքերը հակահարձակման են պատրաստվում գյուղն ազատելու համար:
«Այն բանի հեռանկարը, որ գյուղը երկար ժամանակ գրավված կմնա ահաբեկիչների կողմից, անիրատեսական է»,- գրում է հրատարակությունը: Դա Հալեպում գործող բանակի մատակարարման միակ ճանապարհն է, ինչպես նաև երկրի հյուսիսի մի քանի տարածաշրջաններ հասնելու միակ միջոցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: