Դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Տիմոշենկոյի կապտուկների փաստով
ԱշխարհՈւկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Յուլյա Տիմոշենկոյի կապտուկների փաստով, որը հայտարարել էր գաղութում բռնության ենթարկվելու մասին, հաղորդում է Корреспондент.net–ը։
Գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ համաձայն պաշտոնական հաղորդագրության Տիմոշենկոն այդ պահին ստուգվելիս է եղել։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների հետաքննության վերջնական արդյունքում «նախկին վարչապետի նկատմամբ բռնության հետքեր ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել»։
Ըստ Պշոնկայի՝ այդ պահին նախկին վարչապետի հետ միասին ստուգում են անցել 80 դատապարտյալներ, ինչպես նաև վերանայվել են Տիմոշենկոյի կողմից բողոքների առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ապրիլի 20–ին նախկին վարչապետը գաղութից հիվանդանոց տեղափոխվելիս բռնության էր ենթարկվել գաղութի աշխատակիցների կողմից։ Նրա նկատմամբ բռնության հետքերը վկայող լուսանկարներն ավելի ուշ հայտնվեցին համացանցում։