Դիտվել է 34066 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 20822 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 17072 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13964 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12214 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11555 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11223 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 11088 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10757 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 10331 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 10283 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9978 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9901 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 8302 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 7973 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Տոնական համերգ-հանդիսություն` նվիրված Մայիսյան պանծալի հաղթանակներին
Ս. թ. մայիսի 3-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների երգերը» խորագիրը կրող թատերականացված տոնական համերգը, որին ներկա են գտնվել Նախագահ Սերժ Սարգսյանը' տիկնոջ հետ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մայիսյան պանծալի հաղթանակները կերտող հերոսներին ու վետերաններին, մարտի դաշտում իրենց կյանքը զոհաբերած ռազմիկների հիշատակը հավերժացնող, հարգանքի ու մեծարման այս երեկոյին ներկայացվող սիրված երգերի նորովի կատարումները հնչել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան/ նվագակցությամբ:
Տոնական համերգի ավարտին երկրի Նախագահը հանդիպում է ունեցել պատերազմի և աշխատանքի վետերանների հետ:
Նույն օրը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում, մայիսյան եռատոնին նվիրված' անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության մեկ այլ նախաձեռնություն ևս «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողների լավագույն աշխատանքների ցուցադրություն և մրցանակակիրների պարգևատրում:
Ս. թ. ապրիլի 27-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կազմակերպված բաց ցուցադրության արդյունքում Մայիսի 9-ի եռատոնին նվիրված «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթին ներկայացված աշխատանքները ժյուրին ամփոփել է և մրցույթի հաղթողներ է ճանաչել. 1-ին տեղ` «Հավերժ հաղթանակ» /Հայկ Կիրակոսյան /, 2-րդ տեղ` «Հավատք» /Հովհաննես Նազարեթյան /, 3-րդ տեղ` «Հաղթողը» /Արմեն Ենգոյան/ գործերի հեղինակներին:

