Դիտվել է 18060 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 15629 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 15121 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 12947 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11502 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10390 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8320 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 8270 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 8086 անգամ:Հայտնի է գազի նոր սակագինը
Դիտվել է 7954 անգամ:Գազի սակագնի վերաբերյալ սկանդալային փաստ է բացահայտվել
Դիտվել է 7850 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7234 անգամ:Ավերակների արքան
Դիտվել է 7150 անգամ:Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերը. պատկան մարմինները մատը մատին չեն խփում
Դիտվել է 7027 անգամ:Կոշիկ գնելու մտադրությունը վերացավ աղջկա բարեմասնությունների «պատճառով» (տեսանյութ)
Դիտվել է 6955 անգամ:Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Շուշան Պետրոսյանին սուլոցներով դիմավորեցին (լուսանկարներ)
Արման Վարդանյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» և Նորայր Ադալյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով
Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մեդալների հանձնման արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանը, հայ արձակագիր Նորայր Ադալյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ և այլք:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանին, ով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:
Արման Վարդանյանը հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն է, մի թատերագիր, ով վաղուց ավերել է բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը: Ութսուն տարին բոլորած ականավոր թատերագիրը հրատարակել է պիեսների հինգ ժողովածու, նրա շատ պիեսներ թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:
Հայ արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանին ծննդյան 75-ամյակի առթիվ նախարար Հ.Հակոբյանը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Լևոն Անանյանն Արման Վարդանյանին հանձնեց Հայաստանի գրողների միության անդամության տոմս:
Պարգևատրվողները շնորհակալություն հայտնեցին նման ուշադրության համար և նշեցին, որ իրենց խոսքը միշտ ցանկացել են ներկայացնել իրենց ստեղծագործություններով:

