Դիտվել է 33554 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 20447 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16930 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13748 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12869 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12172 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11555 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11147 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 11023 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10408 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 10257 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9903 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9886 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9652 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 8237 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Երկրում իսկապես փոփոխություն կարող է մտցնել ժողովրդի կամքը. Գայանե Առուստամյան
«Այս ընթացքում բախելով տասը հազար քաղաքացու բնակարանի դուռ՝ եկել եմ եզրահանգման, որ մեր բնակչությունն ունի երկու մտավախություն՝ կամ վախեցած են, կամ անտարբեր»,– այսօր Նոր նորքի զանգվածում թիվ 1 և 2 ընտրատեղամասերում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը:
«Ժողովուրդն իրենց բնակարաններում, իրենց դարդի, ցավի, վախի, մտահոգությունների մեջ տապակվելով, չի կարողանում ազատ արտահայտել իր կարծիքն անգամ, որովհետև կարծիքն արտահայտելուց հետո կարող են վնասել»,- հայտարարեց Առուստամյանը:
Նա հորդորեց չվախենալ՝ նշելով, որ երկրում իսկապես փոփոխություն կարող է մտցնել ժողովրդի կամքը:
«Հավաքեք ձեր կամքը և արտահայտեք այն մի քվեարկությամբ, որովհետև ձեր քվեն ուժ է, դա է լինելու խաղաղ ճանապարհը մեր երկրում հեղափոխություն իրականացնելու»,- նշեց Առուստամյանը:
Նա նաև կոչ արեց հրաժարվել բոլոր այն ծառայություններից, որոնք մատուցվում են:
«Ահա նախընտրական ասֆալտը, հրաժարվեք դրանից»,- մատնացույց անելով դիմացի մայթում ընթացող ասֆալտապատումը՝ հայտարարեց Առուստամյանը՝ հավելելով, որ դա իշխանությունները պարտավոր են անել ու պարտավոր են անել շատ ավելի վաղ:

