Սիրիական Համայի մարզում պայթյուն է որոտացել
Средний ВостокՍիրիական Համայի մարզում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենա է պայթեցվել:
Սիրիայում փետրվարի 27-ին ուժի մեջ է մտել հակամարտող կողմերի միջև հրադադարի հաստատման ռեժիմը: