00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահԼեգենդար ֆուտբոլիստների վերջին գոլերը՝ հարազատ ակումբներում (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներՍևակ Ամրոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ)Իրավիճակը՝ սահմանին. այս շաբաթ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետՀասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյութ)Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումն առևանգել է 111 աշակերտուհուՍերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային

«ՀԺ». Առաջադրումներին մնաց 4 օր. ի՞նչ որոշում ունեն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ընդամենը 4 օրից՝ մարտի 13-ին, պաշտոնապես կմեկնարկեն ապրիլի 17-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումները:

Մարտի 18-ից հետո արդեն հայտնի կլինեն գրանցված թեկնածուների անունները, իսկ մարտի 30-ից կմեկնարկի քարոզարշավը՝ շարունակվելով մինչ ապրիլի 15-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ սպասվում են Սյունիքում (4 գյուղ),Կոտայքում (քաղաք Հրազդան եւ Բյուրեղավան, ինչպես նաեւ 3 գյուղ),Գեղարքունիքում (2 գյուղ), Արագածոտնում (քաղաք Թալին եւ մեկ գյուղ), Արմավիրում (10 գյուղ), Արարատում (5 գյուղ), Վայոց Ձորում (1 գյուղ), Լոռիում (4 գյուղ եւ Սպիտակ քաղաք):

Առայժմ ինտրիգային ընտրություններ կանխատեսվում են միայնՀրազդանում, թեեւ Սպիտակում ու Թալինում էլ օրերի ընթացքում դրանք կարող են վերածվել ինտրիգայինի, եթե ընդդիմադիր որեւէ կուսակցություն գործող ՀՀԿ-ական համայնքնապետերի դեմ առաջադրվելու որոշում կայացնի:

Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել գործող ՀՀԿ-ական քաղաքապետԱրամ Դանիելյանը, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեցինք, թե է՞լ որ համայնքներում են թեկնածուներ առաջադրելու: Մոսինյանն ասաց, թե այս պահին ՏԻՄ ընտրությունների հետ կապված ընդամենը 1 որոշում ունեն՝ Հրազդանում առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը: «Բայց «Հայկական վերածնունդը» ակտիվորեն մասնակցելու է ՏԻմ ընտրություններին»,- հավելեց նա: Հարցին, թե ի՞նչ է նշանակում ակտիվորեն մասնակցել՝ Մոսինյանը արձագանքեց. «Ժամանակը կգա, որոշում կլինի, այդ մասին նույնպես կտեղեկացնենք»:

Ընտրություններում թեկնածուներ առաջադրելու որոշում դեռ չկա նաեւ «Բարգավաճ Հայաստանում»: «Դեռ քննարկում չի եղել կուսակցությունում, կլինի՝ կտեղեկացնենք: Դեռ ժամանակ ունենք մինչեւ ամսի 13-ը»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հարցին, իսկ հնարավո՞ր է առաջադրվածներից որեւէ մեկին սատարելու որոշում կայացվի՝ Էլիզբարյանը պատասխանեց, որ դա եւս դեռ քննարկված չէ:

«ՏԻՄ ընտրությունների հարցով մենք հիմա զբաղվում ենք, այդ հարցը քննարկվում է, մենք մասնակցելու ենք անպայման՝ գոնե հանձնաժողովներում ներկայացվածության մակարդակով»,- այս մասին էլ մեզ հետ զրույցում հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Հարցին, թե թեկնածուներ չե՞ն առաջադրի՝ Աբրահամյանը պատասխանեց. «Թեկնածուներին առաջադրելու հարցն էլ կքննարկենք, ուղղակի դեռ ժամկետները չեն, կանդրադառնանք հարցին...Որոշ տեղերում գուցե ունենանք թեկնածուներ, որոշ տեղերում պաշտպանենք որոշ թեկնածուների, բայց էդ հարցը դեռ վերջնական չենք քննարկել: Հիմա մեր տարածքային կառույցներին հանձնարարված է, իրենք մեզ պիտի առաջարկություններ բերեն: Տեղական ընտրությունները նախեւառաջ տեղական կառույցների խնդիրն է եւ մենք ամբողջությամբ հիմնվելու ենք իրենց առաջարկությունների վրա: Երբ որ կբերեն՝ այն ժամանակ կհրապարակենք»,- ասաց պարոն Աբրահամյանը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս պահին մի բան է հստակ. «Ընտրությունների ժամանակ մեր հնարավորության չափով ամեն բան անելու ենք, որ մեր հանձնաժողովի անդամները գործեն: Իսկ առաջադրումների եւ սատարումների մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ քննարկումներ կան, սակայն վերջնական որոշում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1680 անգամ
Լրահոս
24 Փետ
Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահԼեգենդար ֆուտբոլիստների վերջին գոլերը՝ հարազատ ակումբներում (տեսանյութ) Fiebre. Ռիկի Մարտինի նոր երգըՍերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներՍևակ Ամրոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Բաքվում տղամարդը մնացել է ռեստորանի խոհանոցի օդամղիչի մեջ (տեսանյութ)Իրավիճակը՝ սահմանին. այս շաբաթ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետՀասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Թրամփը բացահայտել է, թե ինչու է երկարացնում մազերը (տեսանյութ)Իմ բաժինը տուր, թե չէ նպաստդ կկտրեմ (տեսանյութ)Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումն առևանգել է 111 աշակերտուհուՍերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի ԳախարիայինՆերդրումների փոխարեն միայն վարկեր ենք ստանում Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի այցը Հայաստան (տեսանյութ)Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել էՀայաստանի բացառիկ շանսը ԵԱՏՄ-ումԵկեք հասկանանք. Ինչո՞ւ են քննադատում, մերկանում կամ գոռում համացանցում (տեսանյութ)Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանին մեղադրում է հերթական ապօրինությունների մեջ (տեսանյութ)Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը Պիրեսը գովել է Հենրիխ Մխիթարյանին Առեղծվածային դեպք Լոռու մարզումԵրևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամի հատվածում երթևեկության փոփոխություն կկատարվի Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Աստղագուշակ՝ փետրվարի 24-ի համարՕրվա խորհուրդը«Հրապարակ»․ Ով է Արմեն Սարգսյանի գրասենյակի նախագահը «168 ժամ»․ «Ուղղել է սխալը»«Ժամանակ». Ընդդեմ գազավիկների«ՀԺ». ՀՀԿ-ում խառն են «ՀԺ». Ծառերը կտրվել է«Ժողովուրդ»․ Ռուսական կապրիզներ«Փաստ». «Մաքդոնալդս» կբացվի՞«Հրապարակ». Կառավարելի ԲԴԽ«Հրապարակ»․ Զայրացել է «Ժամանակ». Սպանե՞լ են «Հրապարակ». Ադրբեջանական մետաղադրամը՝ թեյավճար «Ժամանակ». Ակնարկ Երեւանին «Փաստ»․ Նույն «կերակուրն» է մատուցում«Փաստ»․ Լճացում է սպասվում«Ժողովուրդ»․ Հայաստանի միջազգային պահուստները նվազում են«Ժողովուրդ». Աղմկալի փաստերԱրագադ Աբրամիան. Վաղուց էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում10 բան, որ անպայման պետք է անել ամուսնանալուց առաջ Սերժ Թանկյան. «Աշխարհը հոգնել է Էրդողանից» ՄՅՈւ-ն Դե Խեայի տրանսֆերը գնահատել է 100 մլն եվրոԵրևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու… Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչներ`Սարգսյան-Աուն հանդիպման առանցքումՆազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (ֆոտո) Ժամանակն իմ դեմ է, իմ կինոն` ժամանակի. Արտավազդ Փելեշյանի 80-ամյա հոբելյանը նշվեց մեծ շուքով Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը
Ամենադիտված
Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին (տեսանյութ)Օլիմպիական խաղերում ելույթի ժամանակ մարզուհու կուրծքը բացվել է (տեսանյութ)Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ) Զինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացված«Ով ինչ ունի` հագնում է». սպանություն Երևանում` հարսանիքից հետո (տեսանյութ)Անցել է 18 տարի, ինձ շատերը չներեցին, լավ է՝ այն ժամանակ համացանց չկար. ինքնասպանության կհասցնեին. Լուսինե Բադալյան
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԼկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԼկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Ըստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը