Թուրքիան արգելափակել է Facebook և Twitter սոցկայքերը
ԱՐԽԻՎԱնկարայում պայթյունի պատճառով դատարանի վճռով Facebook և Twitter սոցկայքեր մուտքն արգելափակվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական իշխանությունները արգելքը բացատրել են «պայթյունի վայրից լուսանկարների և տեսանյութերի ցուցադրության անթույլատրելությամբ»:
Մինչ այդ որոշումը թուրքական և արտասահմանյան մամուլը հասցրել էր մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել ողբերգական պայթյունի վայրից:
Պայթուցիկով լի ավտոմեքենան մարտի 13-ին տեղական ժամանակով ժամը 18:45-ին պայթել էր Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում երկու ավտոբուսների միջև:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունն իրագործած մահապարտներց մեկը տղամարդ է, մյուսը՝ կին: Պայթյունի համար ավտոմեքենան առևանգվել էր Ուրֆայում: Պայթյունի համար պատասխանատվություն դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել: