Թիվ 6 ընտրատարածքում քվեաթերթիկների գողացման 4 դեպք է արձանագրվել

2012-05-06 10:29:00

Քրիստինե Խանումյանը Facebook-ի «Ընդդեմ ընտրակեղծիքների» խմբում տարածել է հայտարարություն.

«Թիվ 6 ընտրատարածքում քվեաթերթիկների գողացման 4 դեպք է արձանագրվել: Վերցրել են քվեաթերթիկները, որ քվեարկեն, մտել են քվեախցիկ, ծրարները թողել են խցիկում, թերթիկները վերցրել փախել են: Հետները տարել են մեծամասնականի դատարկ թերթիկները: 6/26, 6/04»:

Ինչպես նաև ավելացնում է, որ.

«‎6/18-ում քաղաքացին եկել է քվեարկության և պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է: Այս պահին կազմվում է արձանագրություն»:

«6/15-ում կինը փորձել է քվեարկել երկրից բացակայող իր տղայի փոխարեն», - հավելել է Քրիստինե Խանումյանը

Դիտվել է 762 անգամ:
Լրահոս
19 Սեպ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը