ԱՄՆ–ի Լիբերտարիան կուսակցությունը հայտարարել է նախագահի իր թեկնածուի անունը

2012-05-06 11:01:47

ԱՄՆ–ի Լիբերտարիան կուսակցությունը մայիսի 5-ին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահի իրենց թեկնածուի անունը, հաղորդում է Reuters-ը։

Նա Նյու–Մեքսիկոյի նախկին նահանգապետ՝ 59-ամյա Հարի Ջոնսոնն է, որը ստացել է կուսկացության պատվիրակների 70%-ի աջակցությունը՝ Լաս Վեգասում կայացած կուսակցության խորհրդաժողովի ժամանակ։

Ջոնսոնը ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել էր 2011–ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա փորձել էր նախագահի թեկնածու հանդես գալ Հանրապետական կուսակցության անունից։

Ջոնսոնի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է պետական ծախսերի կրճատումը և թմրանյութերի՝ մասնավորապես մարիխուանայի օրինականացումը։

Ինչպես նշում է Reuters–ը, Լիբերտարիան կուսակցության կարգախոսն է՝ «Պետական ծախսերի նվազեցում և մաքսիմալ ազատություն»։

Դիտվել է 218 անգամ:
Լրահոս
27 Օգտ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը