Դոլարը և եվրոն էժանացել են

2016-03-21 23:01:54

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 483.86 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 2.21 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.78 դրամ՝ նվազելով 3.31 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 697,15 դրամ է՝ նվազելով 4.78 դրամով: Չնչին, բայց աճ է գրանցվել ռուսական ռուբլու պարագայում: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 7.9 դրամ' աճելով 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները' արծաթ 247.97 դրամ, ոսկի՝ 19,478.24 դրամ, պլատին՝ 15,120.88 դրամ։

Դիտվել է 1996 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը