Բիլ Քլինթոնն «ահավոր» է համարել Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը

2016-03-22 13:29:16

ԱՄՆ-ի նախկին նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնն «ահավոր» է համարել պետության գործող ղեկավար և իր կուսակից Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը: Ըստ The Washington Examiner տեղական հրատարակության հաղորդագրության՝ նա այս հայտարարությունն արել է մարտի 21-ին Սփոքեյնում (Վաշինգտոնի նահանգ) հաջակցություն իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ունեցած նախընտրական ելույթի ժամանակ, որն այժմ պայքարում է Սպիտակ տանն Օբամային փոխարինելու իրավունքի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք կարծում եք, թե մենք բոլորս միասին կարող ենք շարժվել հանուն վերելքի, եթե հավատում եք, որ մենք, վերջապես, հասել ենք այն կետին, երբ կարող ենք հետևում թողնել վերջին ութ տարվա և նախորդ յոթ տարվա ահավոր ժառանգությունը, երբ կիրառվում էր վերից վար բարիքների տարածման էկոնոմիկան՝ առանց Վաշինգտոնում որևէ կարգավորման, ապա դուք պետք է քվեարկեք նրա օգտին»,- հավելել է Քլինթոնը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Դիտվել է 456 անգամ:

Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը