Բելգիան ահաբեկչական գործողություններից հետո փակել է սահմանը

2016-03-22 19:13:05

Բելգիան հայտարարել Է, որ Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ փակում Է սահմանները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

Փարիզի եւ Բրյուսելի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված Է: Thalys ընկերության գնացքները, որոնք ավելի վաղ Փարիզի Հյուսիսային կայարանից մեկնել Էին Բելգիայի մայրաքաղաքի ուղղությամբ, հետ են վերադառնում:

Բրյսելում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել Է 21 մարդ (11-ն օդանավակայանում եւ 10-ը՝ մետրոյում): Այս մասին հայտնել Է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Բելգիայի մայրաքաղաքում մարտի 22-ին տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում՝ American Airlines ավիաընկերության գրանցման կանգնակի մոտ: Եվս մեկ պայթյուն Է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 601 անգամ:

Լրահոս
31 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը