Բելգիան ահաբեկչական գործողություններից հետո փակել է սահմանը
ԱշխարհԲելգիան հայտարարել Է, որ Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ փակում Է սահմանները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:
Փարիզի եւ Բրյուսելի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված Է: Thalys ընկերության գնացքները, որոնք ավելի վաղ Փարիզի Հյուսիսային կայարանից մեկնել Էին Բելգիայի մայրաքաղաքի ուղղությամբ, հետ են վերադառնում:
Բրյսելում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել Է 21 մարդ (11-ն օդանավակայանում եւ 10-ը՝ մետրոյում): Այս մասին հայտնել Է բելգիական RTBF հեռուստաալիքը:
Բելգիայի մայրաքաղաքում մարտի 22-ին տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում՝ American Airlines ավիաընկերության գրանցման կանգնակի մոտ: Եվս մեկ պայթյուն Է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: