Էրդողանը «կանխատեսել» էր Բրյուսելում ահաբեկչությունը, սակայն՝ այլ «հերոսներով». Washington Post
Համաշխարհային ՄամուլՄեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու Անկարայի նման ռումբը չի կարող պայթել Բրյուսելում: Սակայն, այն ժամանակ նա խոսում էր պայթյունի մասին, որն իրականացրել էին քուրդ ազգայնամոլները: Իսկ ներկայիս ահաբեկչական հարձակումը կազմակերպվել է իսլամիստների կողմից, այնպես որ նրանց միջև կապ չկա, նշում է Washington Post-ը:
Անկարայում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն ստանձնել է քուրդ գրոհայինների խումբը, հիշեցնում է թերթը: Թուրքիայի առաջնորդն արդեն վաղուց է վրդովված քուրդ ազգայնականների նկատմամբ Արևմուտքի անհասկանալի վերաբերմունքից:
Իհարկե, Էրդողանն այնքան էլ ճիշտ չէ, նշում է հոդվածի հեղինակը: Բրյուսելում տեղի ունեցած պայթյունները վերագրվում են իսլամիստներին, իսկ ավելի կոնկրետ՝ «Իսլամական պետության» անդամներին: Այդ խմբավորումն անցյալում հարձակվում էր ինչպես քրդերի, այնպես էլ նրանց ձախ թուրք համակիրների վրա: «Ընդհանրապես չկա որևէ կազմակերպչական փոխհարաբերություն Բրյուսելում և Անկարայում վերջերս տեղի ունեցած արյունալի ողբերգությունների միջև»: