«ՀԺ». «Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը։
ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի և պահպանվի, հնարավորության տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց։ Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։