Կառավարություն է դեմ է ՕԵԿ խմբակցության անվանափոխմանը
ՔաղաքականՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՕԵԿ խմբակցության պատգամավորների նախագծին: Այն առաջարկում է թույլ տալ փոխել խմբակցության անվանումը։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը հակասում է գործող օրենքին, որի համաձայն՝ խմբակցությունը պետք է մնա այն անվանումով, որով առաջադրվել է ընտրություններում: «Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կդառնա, որ խմբակցությունը փոխի անվանումը՝ առանց կուսակցության կամ բլոկի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ դա չի նպաստի երկրի քաղաքական համակարգի կայունացմանը»,- ասաց Հովհաննիսյանը:
ՕԵԿ-ը փոխել է անվանումը ու այժմ հանդես է գալիս «Հայկական վերածնունդի» ներքո։