«Ժողովուրդ». Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթը միտումնավո՞ր է կատարվել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա փետրվարի 15-ին' առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում վրաերթի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, անցած տարվա դեկտեմբերի 19-ից կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը: Տուժածը և նրա հարազատները մինչ օրս չեն կարողանում պարզել, թե վրաերթն ինչպես է տեղի ունեցել, չնայած տարածքում առկա են, այսպես կոչված, «կարմիր գծերի» սպասարկման համար նախատեսված տեսախցիկներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրխանյանների ընտանիքի անդամները գրավոր դիմել են քաղաքապետարան' տեսագրության կրկնօրինակը ստանալու համար, սակայն մերժում են ստացել, իբր թե այն խոտանված է: Իրականում, սակայն, խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռու' Միքայել Հարությունյանի հետ «կարմիր գծերի» «գործը դրել են» մարդկանցից գումար շորթելու համար: Թվարկվածները տարրական պատասխանատվություն չեն կրում: Պատկերացնո՞ւմ եք' այդ հատվածում որևէ մեկի ավտոմեքենան էր կայանված ու առևանգել են, ումի՞ց պետք է պահանջի կայանելու համար գումար վճարած քաղաքացին:
Ի դեպ, «Փարքինգ սիթի սերվիս» տնօրենները, երբ նոր էին սկսում գործել, խոստանում էին օգնել հանցագործությունների բացահայտմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: