Արցունքներ ու հուզմունք. Բերեզովսկիի հրաժեշտը կայացավ. լեգենդին ճանապարհեցինք ոսկե մեդալով
ՍպորտԵրևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է հավաքականի լեգենդար դարպասապահ, նախկին ավագ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտին նվիրված Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:
Խաղակեսի ավարտին լեգենդը հրավիրվեց դաշտ: Ռուբեն Հայրապետյանը լեգենդին նվիրեց Տոյոտա մեքենա և դարպասապահի յուղաներկ կտավը: Երևանի քաղաքապետ Տարեն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով: Այժմ հոտնկայս Բերեզովսկուն ծափահարող մարզադաշտում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ: Բերեզովսկին պտույտ կատարեց մարզադաշտում` շնորհակալություն հայտնելով երկրպագուներին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՌՈՄԱ: