Այսօր մեր բախտը չբերեց. Անդոնյան
ՍպորտՀայաստանի և Բելառուսի ընտրանիների միջև ընկերական խաղից հետո, մեր հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը, խոսելով խաղի մասին՝ ասաց.
«Դժվար հանդիպում էր: Բավականին լավ աշխատեցինք: Ունեինք բազմաթիվ հնարավորություններ, բայց այսօր մեր բախտը չբերեց»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, ով, ի դեպ, կրում էր 5 համարի մարզաշապիկը, որը նախկինում Ռոբերտ Արզումանյանի համարն էր:
Հիշեցնենք, որ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց առանց գոլերի: