Պուտինիը՝ ԿՀՎ-ի գլխավոր առեղծված
ԱՐԽԻՎԱմերիկյան լրտեսներին սովորեցնում են բարդ խնդիրներ լուծել: Սակայն, կան առաջադրանքներ, և կա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այնքան խնամքով է թաքցնում իր խաղաքարտերը, որ նույնիսկ նրա խորհրդականները չեն կարող կռահել, թե ինչ է նա մտածում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի հետախուզության ազգային խորհրդի ղեկավար Գրեգորի Տրևենտոնան: Այս մասին gosnovosti.com կայքում հրապարակված հոդվածում գրել է Եվգենի Ռադուգինը:
«Պուտինն այնքան փակ է արտաքին ազդեցությունից, որ ինձ շատ է մտահոգում նրա որևէ հանկարծակի գործողությունները չկռահելու հնարավորությունը», - ասում է նա: - Կան հանելուկներ, որոնց պատասխանը հնարավոր է գտնել, սակայն կան գաղտնիքներ, որոնցում ամեն ինչ անորոշ է և անկանխատեսելի: Իսկ թե ինչպես իրեն կդրսևորի Պուտինը՝ առեղծված է, հնարավոր է, նույնիսկ Պուտինի համար»:
Հոդվածագիրը նշում է, որ ՌԴ նախագահին շատերն են վերլուծել և եկել են այն եզրակացության, որ նա ռացիոնալ մտածող պրագմատիկ է, այլ ոչ թե երազող: Պուտինը գիտի, թե ինչ է անում, և գիտի, թե ինչ է անելու հետագայում: Եթե ամերիկյան հետախուզությունը դրա մասին ոչինչ չգիտի՝ ավելի վատ նրա համար: