Լուրեր.com-ի թղթակցին սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով

2012-05-06 16:16:39

Թիվ 02/03 ընտրատեղամասի մուտքի մոտ Լուրեր.com-ի թղթակցին են մոտեցել երկու երիտասարդ, որոնք սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, եթե լրագրողը շարունակի իր մասնագիտական պարտականությունների կատարումը, մասնավորապես` ընտրական գործընթացի տեսաձայնագրումն ու ընտրատեղամասերի անմիջական մերձակայքում մարդկանց կուտակումների լուսանկարումը:

Լուրեր.com-ի թղթակիցը միջադեպի վերաբերյալ հայտնել է ոստիկանությանը` թեժ գծի հեռախոսահամարով: 

Դիտվել է 537 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը