Ընտրակաշառքի դեպքերը չեն կանխվում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
ARCHIVE2012 թ. ԱԺ ընտրությունների նախորդող օրը՝ մայիսի 5-ին, և քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ: Կազմակերպության աշխատակիցներն արագ արձագանքել են քաղաքացիների զանգերին: Այն պահին, երբ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, կազմակերպիչները և հավաքված անձինք հեռացել են տարածքից:
Տվյալ գործընթացները կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից որևէ միջոցառում չի ձեռնարկվել:
Կազմակերպությունը ընտրակաշառքի ահազանգեր ստանում է նաև հանրապետության այլ մարզերից: