1,5 տարի ի՞նչ են արել ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ու իր հանձնաժողովը
ՀասարակությունԱյսօր կառավարության դիմաց կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր ակնկալում էին հանդիպել նախարարի կամ փոխնախարարի հետ։ Հիշեցնենք, որ նախարար Յոլյանն օրեր առաջ հայտարարել էր, թե մինչև ապրիլի 1-ը ռուս ներդրողներից պատասխան և առաջարկներ են ստանալու գործարանի վերագործարկման վերաբերյալ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նաիրիտցիները տեղեկացրին, որ այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին, աշխատանքային խումբը հանդիպելու է փոխնախարարի հետ։ Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենց հետագա ծրագրերի մեջ է մտնում ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ հանդիպում պահանջելը։
Նրանք ցանկանում են տեղեկացված լինել, թե հանձնաժողովը ինչ աշխատանքներ է կատարել. արդեն 1,5 տարի է անցել։ Նաիրիտցիները բողոքի ակցիաները դադարեցնելու մտադրություն անգամ չունեն, քանի դեռ գործարանը չի վերագործարկվել։