Ֆրանսահայերը բողոքի ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

2016-04-03 02:31:40

Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև' ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:

Միաժամանակ, ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին' հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից:

Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00-ին:

Դիտվել է 4277 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը