Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Հակառակորդի բոլոր զորաշարժերը ՊԲ հետախուզության վերահսկողության ներքո են. Մովսես Հակոբյան

Արցախ

Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր զորաշարժերին: Այդ մասին «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,- ասել է Հակոբյանը:

ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը: «Նա նշել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի' հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին' հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար»,- ասել է Հակոբյանը:

Հարցին' արդյոք դա այն պահն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում, Հակոբյաննն ասել է: «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ», «Տոս», անօդաչու թռչող սարքեր: Զինադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր և հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով'հայկական կողմը բոլոր կարևորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, և այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որևէ էական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաև հայկական զորքերի վրա ազդելու առումով:

Պատասխանելով հարցին' ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման գործողությունների, Հակոբյանը նշել է, որ վերջինս մտածում էր արագորեն գրավել առաջնագիծը և շանտաժի ենթարկելու միջոցով՝ հասնել իր ցանկություններին, ինչն Ադրբեջանին չհաջողվեց: ՙՆրանք գործի էին դրել Թուրքիայում հատուկ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք համալրված էին անհրաժեշտ զինտեխնիկայով: Ադրբեջանը հաշվի էր առել նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Ինչպես գիտեք, երկար ժամանակ հակառակորդը հրաժարվում էր բանակցային գործընթացին մասնակցել և ցանկանում էր փոխել բանակցային ձևաչափը: Այս գործողություններով նա փորձում էր միջազգային հանրությանը ապացուցել, որ եթե իրենց ուզած տարբերակով հարցը չլուծվի, ապա իրենք կգնան նման գործողությունների: Հակառակորդին չհաջողվեց որևէ պլան իրագործել, հայկական ուժերն ապացուցեցին, որ ի զորու են լուծել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, որ ՊԲ-ն մշտապես հայտարարել է հակառակորդին ցավոտ պատասխանա տալու մասին' Հակոբյանն ընդգծել է. «Այս չորս օրերը ցույց տվեցին, որ ՊԲ-ն ինչ հայտարարել է' ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծի հայկական զինված ուժերին' իր հայտարարություններն իրականացնել»:

Անդրադառնալով ԶՈՒ-ի' զինտեխնիկայով հագեցվածության մասին հարցին, Մովսես Հակոբյանն ասել է, որ ԶՈՒ-ի զարգացման պլանը, որը հաստատել է երկրի նախագահը 4 ամիս առաջ, ենթադրում է նաև արդիական զենքով համալրում և սպառազինության զարգացում, «ինչն այս պահին էլ իրագործվում է»: Ըստ Հակոբյանի' առաջին գծում ստորաբաժանումների հագեցվածության արդյունքում հնարավորություն է եղել որոշ դիրքերում վաղ նկատել հակառակորդին, խոցել և չթույլատրել մոտենալ, իրականացնել իրենց գործողությունները: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարվել է նշել, թե առաջնագծի հայկական դիրքերի որքան մասն է համալրված նման տեխնիկական միջոցներով' ավելացնելով, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
Ամենադիտված