Դիտվել է 20708 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 20422 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 15886 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14485 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13727 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 12437 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10950 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10680 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10217 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9490 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8568 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7845 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7815 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7697 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 7604 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնայնությունը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումն ու դաշնակցային փոխգործակցության ամրապնդումն է՝ հիմնված մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից անցած ժամանակահատվածում մեր երկրների համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծվել է լայն իրավապայմանագրային հիմք, ձևավորվել են երկկողմ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ, որոնք իրապես դրսևորվում են միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում, համատեղ տնտեսական նախագծերի իրականացման, ինչպես նաև հումանիտար և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման ժամանակ:
Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ նախևառաջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ԱՊՀ-ի, Միացյալ ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ և այլ միջազգային ֆորումների շրջանակներում, առավել արդյունավետ է դարձել մեր պետությունների արտաքին քաղաքականության կոորդինացիան միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձևավորման գործում, Ձեր մշտական ջանքերը, որոնք էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:
Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում ևս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ցանկանում եմ Ձեզ և Ձեր մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն և բարգավաճում»:

