ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Զգոն լինենք՝ հնարավոր ամեն ինչ անելու են հակառուսական ու հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար

Վերլուծական

Միջին և ավագ սերունդը, կարծում եմ, հիշում է 1988-ին և հաջորդած մի քանի տարիներին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության, համամիութենական «Известия», «Правда» և այլ թերթերի, դրանց խմբագիրների և որոշ լրագրողների հակահայկական, ստոր վերաբերմունքը մեր նկատմամբ:

Այն ժամանակ էլ բոլոր ողջախոհ մարդիկ հասկանում էին, որ նրանց տարածած կեղծ, սադրիչ, անընդունելի տեղեկությունների ու տեսակետների ետևում ոչ թե ռուս ժողովուրդը կամ ԽՍՀՄ ժողովուրդներն են կանգնած, այլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և անձամբ Կրեմլում շատ բարձր պաշտոն ունեցող Հեյդար Ալիևի կողմից կաշառված առանձին քաղաքական, պետական գործիչներ, իրենց խիղճը ծախած լրագրողներ ու խմբագիրներ:

Կար նաև մեկ այլ հանգամանք. Հեյդար Ալիևի գաղտնի գաղտնի հրահանգով, ինչի մասին խոսվեց հետագայում, Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ջանք չէին խնայել, որ իրենց զավակներին խցկեն Մոսկվայում գործող ԶԼՄ-ների խմբագրություններ, իսկ եթե չունեին համապատասխան մասնագիտություն, ապա ամուսնանային երիտասարդ, հեռանկարային խմբագիրների, լրագրողների հետ:

Շատ ուրիշ ադրբեջանուհիներ, ադրբեջանցիներ էլ ամուսնացել են ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պաշտոնյաների, բանակի բարձրաստիճան սպաների կամ նրանց զավակների հետ, և այս ամենն Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին տվեց մեր թշնամիների ակնկալած արդյունքը քարոզչական ու ռազմական ոլորտներում: Հայերս նրանց նման չէինք վարվել, այդպիսի գաղտնի պետական քաղաքականություն չէինք ունեցել ու չէինք իրականացրել, Սասունցի Դավթի պես միամիտ ու ազնիվ էինք եղել: Փաստորեն թշնամին գործել էր խորամանկորեն, տեսել էր ավելի հեռուն, քան մենք:


Անցել է շուրջ քառորդ դար, սակայն վերոնշյալի առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Ադրբեջանն այսօր էլ իր մարդիկ ունի, արդեն ոչ թե ԽՍՀՄ, այլ ՌԴ ազդեցիկ լրատվամիջոցներում, Ռուսաստանի պետական տարբեր օղակներում, որոնք այսքան տարիների ընթացքում հիմնականում լուռ են եղել: Այսինքն' սադրանքների' Հայաստանում հակառուսական տրամադրություններ, Ռուսաստանում էլ հակահայկական տրամադրություններ խթանելու, զարգացնելու համար սպասել են X ժամին Ադրբեջանից իրենց տրվելիք հրահանգին: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի և Ռուսաստանում նրա մարդկանց, ազդեցության գործակալների մասին:

Եվ հիմա բնավ պատահական չէ, որ նրանք, ինչպես երևում է ռուսական որոշ ԶԼՄ-ների հրապարակումներից, սկսել են ակտիվանալ ու գործել ակնհայտորեն, ինչը թերևս հուշում է, որ Ադրբեջանի կողմից, իհարկե, Թուրքիայի օգնությամբ կամ մասնակցությամբ, վճռական գործողությունները հեռու չեն:

Որևէ կասկած չունեմ, որ մեր թշնամիները գրչով, հեռուստահաղորդմամբ «կրակելով» դիպուկահարի նման, հնարավոր ամեն ինչ անելու են այստեղ հակառուսական տրամադրություններ, ՌԴ-ում էլ հակահայկական տրամադրություններ առաջացնելու, զարգացնելու, երկու ժողովուրդների ու պետությունների միջև սեպ խրելու, իսկ եթե հնարավոր է, նաև թշնամացնելու համար: Զգոն լինենք, հարգելի հայրենակիցներ, ու չտրվենք նրանց սադրանքներին, մանավանդ որ, նախապես գիտենք դրանց նպատակների մասին:

Կարծում եմ, վերը նշված սադրանքի օրինակներից մեկն էլ դիվանագիտական շրջանակներում իր անանուն աղբյուրի վրա հղում կատարելով, «Իզվեստիա» թերթի թարմ հրապարակումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագրի վերաբերյալ: Իբր գոյություն ունեցող այդ ծրագիրը հիմնախնդրի «կարգավորման» վաղուց հայտնի, մեր կողմից մերժված ու մերժելի փուլային տարբերակն է, ընդ որում, ավելի խայտառակ և անընդունելի ձևակերմամբ' նախ Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձում, ապա մնացածը, իսկ վերջում նոր միայն տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե, այն էլ' առանց ժամանակը հստակեցնելու, այսինքն' անորոշորեն հետաձգվող:

Ընդ որում, հիշյալ ծրագիրը համատեքստի մեջ հրապարակման խորամանկ շարադրանքով կամ լրագրողական հնարքով այնպես է ներկայացված, որ ընթերցողների մոտ տպավորություն առաջանա, թե այն ոչ միայն հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրն է, այլև այն փոխզիջումը, որի ձեռք բերմանը ղարաբաղյան հակամարտության հարցով մոտակա օրերին մեկնարկելիք բանակցություններում ակտիվորեն նպաստելու է անձամբ Վլադիմիր Պուտինը:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված