ԼՂՀ ՊԲ-ն կրկին խնդրանքով դիմում է բնակչությանը
ԱրցախԼՂՀ ՊԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով խնդրում է բջջային հեռախոսով և համացանցում չքննարկել ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:
«Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ' ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:
Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: