Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը 

Հայոց ցեղասպանության հետևում մասոնները և սիոնիստներն էին կանգնած

Վերլուծական

Մասոնական «Գրանդ Օրիենթ» («Մեծ Արևելք») օթյակի Ֆրանսիայի կենտրոնակայանի բարձրաստիճան ներկայացուցիչները 2008-ի ապրիլի 24-ին Երևանում էին: Նրանց հետ հարցազրույցից զարմանքով տեղեկացանք, որ մասոնները սիոնիզմի հետ որևէ կապ չունեն, և որ «Մեծ Արևելք» օթյակի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում:

Մի՞թե...

Հայոց ցեղասպանությունն իրագործած բազմաթիվ երիտթուրքեր հենց նույն «Մեծ Արևելքի» անդամներ էին: Արևմտյան հայտնի հետազոտող, «Անգլիայի պատմություն» և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների հեղինակ Ջասպեր Ռիդլին իր «Ազատ որմնադիրները (ֆրիմասոնները). աշխարհի ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն» (Նյու Յորք, 2001) մեծածավալ աշխատության մեջ (էջ 216-218) հայտնում է Թալեաթի' Թուրքիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (երկրի գլխավոր օթյակի) Մեծ Վարպետը, այսինքն՝ ղեկավարը լինելու մասին, ինչը նշանակում է, որ նա 33-րդ աստիճանի կամ, համենայն դեպս, շատ բարձրաստիճան մասոն է եղել: Թալեաթը նշված օթյակի Մեծ վարպետ է դարձել 1909թ.:

«Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ոչ նրանց առաջադեմ հայացքները Թուրքիայի արդիականացման մասին, ոչ էլ մասոնական սկզբունքները չկանխեցին Հայաստանում ցեղասպանության ծրագրին նրանց աջակցությունը»,- իր հիշյալ աշխատության մեջ գրել է Ջասպեր Ռիդլին:

Անդրադառնալով Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշա անունը' նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Հեռագրակապի' ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.' Մեծ վեզիր (վարչապետ): Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաև որպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ («Դեոնմե հրեաները, նրանց ծագումը և դերը հայկական ցեղասպանության մեջ», «Զարթոնք» օրաթերթ, 16.04.1986թ., թիվ 155):

Ինչպես հայտնի է պատմությունից, երիտթուրքերի, այսինքն'«Իթթիհադ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության (հայտնի է նաև որպես կոմիտե) անդամների գործածած «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» բառերը նաև ֆրանսիական մասոնության նշանախոսքերն են, որոնք Ֆրանսիական մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերածվել են Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական նշանախոսքի: Դրանք այսօր էլ զարդարում են Ֆրանսիայի խորհրդանիշները: Ի դեպ, հիշյալ նշանախոսքերը նաև իտալական ֆրանկմասոնների նշանախոսքերն են: Երիտթուրքերի, ինչպես նաև իտալական ֆրանկմասոնության տարբերակող գույները կարմիրն ու սպիտակն են: Մուստաֆա Քեմալի կողմից հիմնված Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի գույներն էլ կարմիրն ու սպիտակն են (կարմիր ուղղանկյան մեջ սպիտակով պատկերված են աստղն ու մահիկը):

Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս, փաստաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանն իր «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքները Հայաստանի լինելութեան» աշխատության մեջ (Բեյրութ, 1990թ.) Հայոց ցեղասպանության ոճրագործների' երիտթուրքերի շարժման («Միություն և առաջադիմություն» կուսակցության) պարագլուխներ Էնվեր և Թալեաթ փաշաների, Ջավիդ բեյի և Ջեմալ փաշայի առնչությամբ նշել է, որ նրանցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին:

Մասնագետներին, մասամբ նաև լայն հանրությանը հայտնի է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար սըր Չ. Հարդինգին Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910թ. նամակ-զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, թիվ F.0.800/193 A փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատարակվող «Միջինարևելյան ուսումնասիրություններ» (Journal of Middle Eastem Studies) ամսագրի 1971թ. թիվ 1-ում' իբրև հավելված նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները և հրեաները» հոդվածի): Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հրեաներն են: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր նամակ-զեկուցագրում սըր Դ. Լոութըրը Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադ վե Թերաքքը» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերը Թուրքիայում»:

Պատմությունից հայտնի է նաև, որ Ջավիդ բեյը երիտթուրքերի պարագլուխներից էր, գործուն մասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը, իսկ հետագայում հատկապես ֆինանսապես աջակցել Մուստաֆա Քեմալի շարժմանը:
«Այն բանից հետո, երբ Թալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատու պաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ, ամենից հաճախ, այս երկու որակները իրենց մեջ համատեղող դեմքեր,- գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը,- Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջ կայսրությունով»:
Վերը նշված և այլ փաստերի հիման վրա սըր Դ. Լոութըրը եզրակացրել է, որ «Թուրքիայի քողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է' Մեծ Վարպետ Թալեաթ բեյի գլխավորությամբ»: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նաև Սաիդ Հալիմի մասին' նշելով, որ նա ֆինանսապես աջակցել է «Միություն և առաջադիմություն» կոմիտեին և անձամբ մասնակցել նրա աշխատանքներին: Ս. Հալիմը 1913-1916 թթ.. եղել է Օսմանյան կայսրության Մեծ վեզիրը (վարչապետը), Մեծ եղեռնը ծրագրողներից էր:
Սըր Դ. Լոութըրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի և արտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից ակնհայտ դարձավ», իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է, որ հրեան, իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքին ծուղակը գցեց»:

Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է նաև իրեն հասած այն տեղեկությունը, թե Սալոնիկի կոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը' դոկտոր Նազըմը, հրեական ծագում ունի: Համենայնդեպս, անժխտելի փաստ է, որ դոկտոր Նազըմը Մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրագործողներից մեկն է եղել, ղեկավարել է այդ ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված «Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը: Նկատի ունենալով երիտթուրքերին, բրիտանացի դիվանագետը գրել է.

«Մայրաքաղաքն ու խորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով: Հայերին հանգստացրին Ադանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով, բուլղարական քաղաքական կյանքին վերջ դրեցին' նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդ բոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում է ըմբոստ ալբանացի մահմեդականներին, և, ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ու արաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդը նրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենը կախված է եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց հատկացնում են բանակը պահելու համար անհրաժեշտ գումարները, ինչը դեմ է տնտեսական զարգացման փաստացի իրադրությանը»:

«Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում է Թեհրանի համալսարանի պատմության պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը,- իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» երկհատորյակի առաջին գրքում (Եր., 1982) անդրադառնալով երիտթուրքերի և սիոնիստների կապերին (էջ 228-249), տեղեկացրել է հայ ականավոր պատմաբան և քաղաքագետ Ջոն Կիրակոսյանը: - Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելով երիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը, պարսիկ պատմաբանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեա դեմքերի բացասական դերի վրա: Նա հիշատակում է մի ֆրանսիացու «Le Dernier bal» («Վերջին բալը») գրքի 1-36 և 46-86 էջերը, որտեղ փաստեր և ապացույցներ են արձանագրված միջազգային սիոնիզմի հակահայկական գործողությունների մասին: Մասնավորապես հիշատակվում է 1914-ի հունիսի 23-ին Ստամբուլի Նուբի Օսման ակումբում կայացած Իթթիհադ կուսակցության ակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը: Նրան մասնակցել էր մոտ 700 մարդ, այդ թվում' Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին, Խիավին և ուրիշներ: Հրեաներից աչքի ընկնող դեր էին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ»:

Գաղտնի ժողովում, որին մասնակցել են նաև մի շարք պանիսլամիստներ, հայերին մեղադրել են ռուսասիրության մեջ, որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ, ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Ցեղասպանությունից վերապրածների ժառանգներս գիտենք, թե Սատանայի զավակների այդ բոյկոտն ինչպես իրականացվեց և ինչ նշանակեց:


«Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմմանուել Կարասոն, որը հիմա Օսմանյան մեջլիսում քաղաքի պատգամավորն է, Սալոնիկում հիմնեց իտալական ֆրանկմասոնության հետ կապված «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը,- նշված է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանի հիշյալ զեկուցագրում: - Միանգամայն ակնհայտ էր, որ այս մարդը աշխատանք էր տանում երիտթուրքերի ռազմական ու քաղաքական գործիչներին մասոնությանը հաղորդակից դարձնելու համար, որպեսզի Թուրքիայի նոր ղեկավարության շրջանում տարածվի Արևելքի հրեական գաղտնի գործունեության ազդեցությունը»:


Այնքան մեծ է եղել հրեա մասոնների դերն ու ազդեցությունը երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքը» կազմակերպության ծննդի ու գործունեության մեջ, որ Կ. Պոլսի բրիտանական դեսպանության գլխավոր թարգման Հ. Ֆիտցմորիսը նրան անվանել է «Միություն և առաջադիմություն» հրեական կոմիտե» (Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, փաստաթուղթ թիվ F.0.800/193 B): Սըր Դ. Լոութըրն իր հիշյալ նամակ-զեկուցագրում հավաստում է, որ «Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրանկմասոն են: Նշել է նաև, որ Էմմանուել Կարասոն մեծ դեր է ունեցել, մասնավորապես' հասել է նրան, որ իր ձեռքն է անցկացրել այդ կազմակերպության Բալկանյան կոմիտեն:

«Տեղացի և արտասահմանցի հրեաներն սկսեցին նոր վարչակարգին արդյունավետ օգնություն ցույց տալ,- նկատի ունենալով երիտթուրքերի հեղափոխությունից և սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի տապալումից հետո ձևավորված վարչակարգը, գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը:- Դա շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես մի թուրք բացատրեց, ժողովուրդը չսկսեց խոսել, թե ամեն մի հրեայի կարելի է գաղտնի կոմիտեի լրտես համարել, և թե ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր: Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոս Սալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձ չուներ: Ամերիկայի դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսը, որը Ջեյկըբ Շիֆֆի հետ ամերիկացի հրեաների վրա մեծ ներգործություն ունեցավ հրեաների Միջագետք արտագաղթի հարցում: Դա սիոնականության զարգացած հոսանքներից էր, որը հանդես էր գալիս «ուրիշ հայրենիքի» ծրագրի դեմ»:

1909թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Դեոնմե են կոչվում արտաքուստ, ձևականորեն կրոնափոխ եղած (իսլամացած) այն բոլոր հրեաները, որոնք պատկանում են հրեա «մարգարե» Սեպթայի կրոնական ուղղությանը (սեպթայիզմ):

Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում 2 տարի ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել: Սըր Դ. Լոութըրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրանկմասոն էին»: Ցանկացած թերթի տպագրությունն արգելելու և խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում, դարձյալ ըստ նույն նամակ-զեկուցագրի, «առաջ քաշվեց ևս մեկ դեոնմե հրեա մասոն Սալոնիկից»:

Հիշյալ փաստաթղթում սըր Դ. Լոութըրը տեղեկացրել է նաև. «Կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր Կոմիտեի կարծիքը օսմանների ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, գործողության մեջ դրվեց բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց Հասարակական անվտանգության կազմակերպությունը՝ սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ, որը միաժամանակ հսկում էր թե՛ ոստիկանությունը և թե՛ ժանդարմերիային»:

Առանձնապես կարևոր է Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև, որ բանակում «Իթթիհադ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ' նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով:
«Կոմիտեի ' պատգամավորների և ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել և ընդունվել «Սահմանադրություն» («Լա Կոնստիտուսիոն» կամ «Կանունի Էսասի») օթյակի մեջ,- իր հիշյալ զեկուցագրում գրել է դեսպանը: - Նրանցից առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես, օրինակ, «Օսմանյան եղբայրություն» («Ուխուվվետի օսմանիե») և «Ազատության բարեկամներ» («Մուհիբանի հյուրրիեթ»): Վերոհիշյալ օթյակներին որպես լրացում' 1909-1910 թթ. ստեղծվեցին հետևյալ օթյակները' «Արևելքի հավատարմություն», «Անկեղծ բարեկամներ», «Միություն և առաջադիմություն», «Բիզանցիո Ռիզորտո», «Լա Վերիտե» (ֆրանսերեն' ճշմարտություն.- Ա. Հ.), «Լա Պատրի» (ֆրանսերեն՝ հայրենիք.- Ա. Հ.), «Լա Ռընեսանս» (ֆրանսերեն՝ վերածնունդ. - Ա. Հ.) և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի «Լուսաբացը», որը «Մակեդոնիա Ռիզորտայի» մի բաժին է: Այս ամբողջ մասոնական ցանցը, սալոնիկյանի և մակեդոնականի նման, հրեաների ձեռքում է, որոնք կա՛մ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, կա՛մ ուղղորդում են դրանց գործունեությունը»:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Ամենադիտված