Պուտինի հսկողության վերջին մեթոդները. Aftenposten
ԱՐԽԻՎՅուրաքանչյուր մարդու դեմքը, ով մտնելու է Մոսկվայի մետրո, սկանավորվելու է և ստուգվելու: Եթե հանկարծ ինչ-որ մութ անձնավորություն հայտնվի՝ ահազանգ է հնչելու, գրում է «Aftenposten»-ը:
ՄԵկ տարվա ընթացքում Մոսկվայի մետրոյում անվտանգության 20 000 նոր տեսախցիկներ կտեղադրվեն:
«Տեսախցիկները սկանավորելու են յուրաքանչյուր մարդուն, երբ նա մետրո կմտնի, և հետևելու է նրան ամբողջ ուղևորության ընթացքում: Տեսախցիկները կօգնեն այն կարևոր աշխատանքի մեջ, որն իրականացվում է ոստիկանության և անվտանգության ծառայության կողմից», - «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի մետրոպոլիտենի ղեկավար Դմիտրի Պեգովը:
Դա հսկողության հետ կապված այն բազմաթիվ միջոցներից մեկն է, որը պետք է պաշտպանի ռուս քաղաքացիներին ահաբեկչությունից: