Վանաձորի հյուսիսային կողմի անտառում հրդեհ է
Արտակարգ ՊատահարՄեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, մոտ մեկ ժամ առաջ շարունակվում էր Վանաձորին մերձակա անտառի հրդեհը: Այն քաղաքի հյուսիսային կողմում է:
Հրդեհի պատճառը, ինչպես նաև այն, թե պատկան մարմինները, մասնավորապես հրշեջներն ինչ-որ բան ձեռնարկե՞լ են հրդեհը հանգցնելու համար, այս պահին մեզ դեռ հայտնի չէ: Հասկանալի է, որ տեղանքը բարդ է, դժվար հասանելի, հեշտ չէ հանգցնելը, բայց դե մյուս կողմից էլ' ախր հատումների հետևանքով անտառ գրեթե չի մնացել: