Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Կարո՞ղ եք ասել մի մարմին, որն աշխատել է, ԱԳՆ-ն է աշխատե՞լ, ԱԱԾ-ն է աշխատե՞լ. Արամ Կարապետյանը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին

Հայաստան

Համակարգ է պետք փոխել։ Մարդկանց այսօր հանել դնելով, ոչ մի բան չի փոխվելու։ Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունների վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Կարո՞ղ եք ասել մի մարմին, որն աշխատել է։ ԱԳՆ-ն է աշխատե՞լ, ԱԱԾ-ն է աշխատե՞լ, ո՞ր մարմինն է աշխատել։ Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ո՞վ է ղեկավարել, ո՞ւմ ժամանակ են այդ մարդիկ նշանակումներ ստացել։ Դրա համար էլ հարցնում եմ՝ էդ ո՞ր մարմինն է աշխատել, որ հիմա միայն Պաշտպանության նախարարությունում փոփոխություններով բան պետք է փոխվի։ Հասկացանք՝ ՊՆ-ն առաջնային է, պատերազմ է գնում։  Համակարգ է պետք փոխել»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ աշխատում է, որ ինքը քայլեր է անում, նստած չէ, փորձում է ինչ-որ բաներ ուղղել. «Որովհետև Հայաստանի ներսում զայրույթն այն աստիճան է արդեն հասել, որ եթե մի փոքր կայծ լիներ, այնպիսի իրավիճակ կստեղծվեր, որ Սերժ Սարգսյանը չէ, ով ուզում էր գար, դեմը չէր կարողանա առնել։ Ժողովրդի զայրույթն այնքան է հասել, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չանել էլ չի կարող։ Հիմա նա փորձում է ցույց տալ, որ ինչ-որ բան անում է։ Բայց այդ անելը կտա՞ իր արդյունքը, հնարավորությունը հարցերը ռեալ լուծելու, թե՞ դա փիառ քայլ է։ Ռազմական նախարարության գործողություններից բացի, ամենակարևոր հարցերից մեկը Հայաստանի տնտեսության վիճակն է։ Միայն փիառ քայլերով ի՞նչ։ Սա առաջին օրերին էր պետք է անել»։ 

Կարապետյանի գնահատմամբ՝ պատերազմի կանխարգելման ոչ մի գործառույթ, ըստ էության, չի գործել։ «Լավ, դա չի գործել, այդ դեպքում ի՞նչ է արել ԱԱԾ-ի արտաքին հետախուզությունը, անվտանգության խորհուրդը, դիվանագիտական կորպուսի անալիտիկայի մասը: Նման շատ ու շատ հարցեր կարող եմ տալ։ Դա գիտե՞ք՝ ինչից է գալիս։ Մարդիկ իրենց տեղում չեն՝ որպես մասնագետներ, որովհետև թալանն այնքան մեծ է, որ գումարները տեղ չեն հասնում։ Այսօր՝ 21-րդ դարում, պատերազմը հիբրիդային է և հիմնականում հենված է մեծ փողերի ծախսի վրա։ Պաշտպանության նախարարությունը որտեղի՞ց պետք է վերցներ փողեր ու այդ բոլոր գործերը աներ։ Պետությունը պետք է տար, չէ՞, էդ փողերը բյուջեից։ Իսկ պետությունը որտեղի՞ց տա, եթե թալանում են։ Վարչապետը հայտարարում է, թե ես բանակը չեմ թալանել, շենք չեմ սարքել։ Չեղա՞վ, որ բյուջեի հերն անիծում են։ Հարկեր չեն մուծում, Սերժ Սարգսյանից սկսած՝ մինչև վերջին օլիգարխը, հարստացել են։ Իրենց հայտարարագրերը նայեք։ Ո՞վ է մեղավոր, որ բյուջեն թալանել եք, բանակին չի հերիքել։ Համակարգային թալան է եղել։ Հիմա վերցնում համակարգից հանում եք մարդկանց, ասում՝ լավը չէին, դե սրանով բավարարվեք։ Ոչ, պարոն Սերժ Սարգսյան, դրանով չենք բավարարվելու։ Համակարգ է պետք փոխել։ Հենց Սերժ Սարգսյանից պետք է փոխել համակարգը»,- մանրամասնեց Արամ Կարապետյանը։ 

Հիշեցնենք՝ այսօր Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Ամենադիտված