Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Դարձյալ Ֆրանսիայից առանձնապես խոշոր չափերի նույն թմրամիջոցը նույն ճանապարհով ՀՀ տեղափոխելու հերթական դեպքը

Իրավունք

«Մեր իրավապահների աշխատանքից է կախված՝ «Բուպրենորֆինի» սիրահարները կհամոզվե՞ն, որ սխալ ճանապարհ են ընտրել» վերտառությամբ մեր հրապարակմամբ վերջերս տեղեկացրել էինք Ֆրանսիայից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առաքման հերթական դեպքի մասին: Այն, սակայն, իր նպատակին չէր հասել, քանի որ քանի հանցագործությունը 2014թ. նոյեմբերի 22-ին բացահայտվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, և Հայկ Գևորգյանը, որը փորձել է ձեռք բերել այդ թմրամիջոցը, չի կարողացել ստանալ այն:

Այս անգամ էլ առանձապես խոշոր չափերի թմրամիջոցի ճանապարհը Ֆրանսիայից Հայաստանն է եղել, ինչպես մեկ այլ դեպքի պարագայում, որին անդրադարձել էինք ավելի վաղ: Թմրամիջոցի տեղափոխման եղանակը նույնպես նույնն է եղել՝ փոստային առաքման միջոցով, նույնն է եղել նաև թմրամիջոցի տեսակը՝ «Բուպրենորֆին»: Գրել էինք, որ դատելով ամենից, թմրամիջոցների հանցավոր շրջանառությամբ զբաղվողների համար Ֆրանսիայում այս տեսակի թմրամիջոց ձեռք բերելը համեմատաբար դյուրին է, իսկ փոստային առաքման միջոցով այն Հայաստան հասցնելը՝ փորձված ճանապարհ: Եվ, ահա, դարձյալ նույն պետությունից նույն ճանապարհով առանձնապես խոշոր չափերի նույն թմրամիջոցը Հայաստան տեղափոխելու հերթական դեպքը, որը փաստում է, որ վերոնշյալի առնչությամբ մեր մտահոգությունը միանգամայն հիմնավոր է:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Հարությունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում Ֆրանսիայից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «Սուբոտեքս» դեղահաբեր ձեռք բերելու և դրանք ծանրոցում թաքցված վիճակում «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ տարածք մաքսանենգությամբ տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, 2014թ. մայիս-հունիսի ընթացքում հեռախոսակապ է հաստատել Ֆրանսիայում բնակվող, քննությամբ դեռևս չպարզված իր ծանոթի հետ:

Մեղադրական եզրակացության համաձայնության, Ա. Հարությունյանը դրանից հետո թմրամիջոցը փոստային ծառայությունով որևէ մեկի անվամբ Հայաստան առաքելու և այն ստանալու համար հեռախոսակապով դիմել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Վահե Կարապետյանին: Վերջինս, ըստ քր. գործի նյութերի, տեղեկություն չունենալով առաքվող ծանրոցում թմրամիջոցի առկայության մասին, համաձայնել է աջակցել այդ հարցով և դասընկերոջից՝ Հայկ Քանքանյանից համաձայնություն ստանալուց հետո, նրա անձնագրային տվալները փոխանցել է Ա. Հարությունյանին, ով էլ, իր հերթին, այն հեռախոսով հայտնել է Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր ծանոթին: Այնուհետև Ա. Հարությունյանը կազմակերպել է գործով ինքնությունը չպարզված ոմն Հասան Ակայանի կողմից Ֆրանսիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի պարունակությամբ ծանրոցի առաքումը Հայաստան, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, այսինքն' ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցը:

Վերոնշյալ ձախողման պատճառը եղել է այն, որ Հայաստան առաքված ծանրոցը 2014թ. օգորստոսի 21-ին Աբովյանի փոստային ծառայությունից ստանալուց հետո Հ. Քանքանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հենց այստեղ էլ ծանրոցի զննությամբ հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 276 հատ ամբողջական և 8 կտոր «Սուբոտեքս» տեսակի դեղահաբերը:

Բացի վերոնշյալից, թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված սույն քրեական գործի քննության ընթացքում Ա. Հարությունյանը, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 60 խցից 2014թ. սեպտեմբերի 8-ին նույն ՔԿՀ-ի թիվ 003 խուց տեղափոխվելուց հետո, նույն ամսվա ընթացքում զանգահարել է թիվ 60 խցում գտնվող դատապարտյալ Վիլյամ Դանիելյանին և նրա իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ (Ֆրանսիայից ծանրոցով ստացված թմրամիջոցն իբր նրան պատկանելու հանգամանքը) քննությանը հայտնելու սպառնալիքով Վ. Դանիերանից պահանջել է խոշոր չափի՝ 2 045 300 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար:

Վերը նշված արարքի համար Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության հանցափորձը) 3-րդ մասի, 38-215-րդ հոդվածի (մաքսանենգության կազմակերպումը) 2-րդ մասի, 182-րդ հոդվածի («Շորթումը») 2-րդ մասի 3.1 կետի հատկանիշներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված