ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

«Ոչինչ, թող քննադատեն». սահմանային լարվածությունը և Օսկանյանի կուսակցություն ստեղծելը

Քաղաքական

Հայտնի է՝ Վարդան Օսկանյանի նախաձեռնած կուսակցության անվանումը՝ «Համախմբում»: Այսօր նախաձեռնող խումբը հայտարարություն տարածեց, որով պաշտոնապես հայտարարվեց կուսակցության ստեղծման մասին: Կուսակցության հիմնադիր համագումարի մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն։ Սահմանային այս լարվածության պայմաններում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը, իհարկե, չէր կարող դրական ընկալվել։ Առանց այն էլ Վարդան Օսկանյան անձի կուսակցություն ստեղծելու գաղափարը դրական չէր ընկալվել հասարակության շրջանում։ Պատճառները, կարծում ենք, բոլորի համար հասկանալի են։ Եվ ահա այսօր, երբ սահմանին զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, երբ արիաբար պաշտպանում է հայկական հողերը, երբ արժանի հակահարված է հասցնում թշնամուն, Վարդան Օսկանյանը և իր թիմակիցները հայտարարում են իրենց «Համախմբում» կուսակցության ստեղծման մասին և կոչ անում համախմբվել դրա շուրջ։ 

Նախաձեռնության անդամներից է նաև ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով առավել քան որևէ մեկը այդ նախաձեռնության մեջ, պետք է ժամանակի առումով ճիշտ որոշում կայացներ և հաշվի առներ ստեղծված իրավիճակը։ Վերջինիցս փորձեցինք պարզել՝ ինչքանո՞վ էր ճիշտ այս պահին նման հայտարարությամբ հանդես գալը և ինչպիսի արձագանքներ են արդեն ստացել։ «Դեռ ոչ մի արձագանք չեմ ստացել: Հայտարարությունն արդեն արված է: Մի երկու-երեք օրից զանգեք, կխոսենք։ Դեռ բաներ կան ճշտելու։ Իսկ քննադատությունների մասին՝ ոչինչ, թող քննադատությունների տեղիք տա։ Ի՞նչ է, այս վիճակը քննադատությունների տեղիք չի՞ տալիս, այս վիճակին հասցնելը քննադատության տեղիք չի՞ տալիս»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կերպ պատասխանեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ 

Նշենք, որ Օսկանյանի շուրջ այս պահի դրությամբ կամ ինչպես հայտնի է դառնում նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, համախմբվել է՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Նինա Մարգարյանը, գործարար Վարդան Թովմասյանը, քաղաքական մեկնաբան, արևելագետ Արտակ Բշտիկյանը։ Թվարկած անձանցից որոշները ակտիվ պրոքոչարյանական ուղղվածություն ունեն։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված