Ռուսաստանը շահագրգիռ է, որ իր դաշնակիցներն ունենան ժամանակակից սպառազինություն. Շոյգու
ԱշխարհՌուսաստանը շահագրգիռ է, որ իր դաշնակիցները և գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակություն ունեցող, ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով հագեցած զինված ուժեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք շահագրգիռ ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժեր, որոնք ի վիճակի են հուսալի ու արդյունավետ հակազդել մարտահրավերներին ու ազգային անվտանգության սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է և հասկանալի: ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,- հայտարարել է Շոյգուն այսօր Մոսկվայում հրավիրված ﬕջազգային անվտանգության հարցերին վերաբերող հինգերորդ խորհրդաժողովի ժամանակ: