Մոտ 20 պայմանագրային զինծառայող է միացել Կիրանցում տավուշցիների պայքարին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին ծափողջյուններով․ «Մեր հալալ ախպերներն են գալիս»,– ասաց նրանցից մեկը։
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- ասել է պաշտպանը։ Հիշեցննեք, որ Հակակոռուպցիոն դատարանն Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառել էր երկամսյա տնային կալանք:
«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս»,– Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Սրբազանը հայտարարեց, որ մեքենայի մեջ նստած մարդիկ իջել են, նա հորդորեց բացել ճանապարհը դատարկ մեքենաների համար: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ...
Կիրանցում գերլարված իրավիճակ է։ Սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը, որը քաղաքացիները փակ են պահում։
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությանը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը: Նշվում է նաև, որ նրանց ամբողջ զրահատեխնիկան, ներառյալ՝ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից: