Այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, որոշում կյացվեց ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,5 միլիարդ դրամ սույն թվականի չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ 2015 թվականին կառավարությունը ԼՂՀ-ին էր տրամադրել 23 միլիարդ 633.5 միլիոն դրամի վարկ: Սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե սա աջակցությունն է ԼՂՀ կառավարությանը, որպեսզի կարողանան իրենց աշխատանքները սահուն կազմակերպել: