Պուտինի նկատողությունը՝ Ռոգոզինին. «Коммерсантъ»
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշտամբել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, «Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովին «Արևելյան» տիեզերակայանից «Սոյուզ» հրթիռի արձակման խափանման համար, տեղեկացնում է «Коммерсантъ» թերթը:
«Սոյուզը» պետք է արձակվեր ապրիլի 27-ին, սակայն հետաձգվել է տեխնիկական խնդրի պատճառով: Երկրորդ փորձից, սակայն, հաջողվել է արձակել հրթիռը:
Արձակումից հետո Պուտինը հրավիրել է ոլորտի պատասխանատուներին և «շշպռել» փնթի աշխատանքի համար: Ստուգումը ցույց է տվել, որ առաջին փորձի ձախողման պատճառը վառելիքային փական տանող մալուխն է եղել:
Հիշեցնենք, որ «Արևելյան» տիեզերակայանից «Союз-2.1а» հրթիռակրի միջոցով տիեզերք է ուղարկվել 3 նոր արբանյակ, որոնք արդեն հանվել են ուղեծրի վրա։