Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

Մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը…

Վերլուծական

Պարզվում է՝ Էրդողանը, անդավաճան մնալով սեփական ոճին, կրկին հանդես է եկել հերթական ռազմատենչ կոչերով՝ Ադրբեջանին, ըստ էության, քաջալերելով գնալ լայնամասշտաբ պատերազմի: Թուրքական որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հակամարտ զորքերի շփման գծում վերջին իրադարձությունները իբր ցույց տվեցին ադրբեջանական բանակի առավելությունը հայկականի նկատմամբ: Ի հավելումս սրա՝ Էրդողանը նաև նայտնել է իր վստահությունն առ այն, որ ներկայումս Հայաստանում տիրում են վախն ու խուճապն ու սպառնացել, թե հրադադարը խախտելով՝ Հայաստանը խաղում է կրակի հետ:

Փաստորեն՝ Էրդողանը, այնուամենայնիվ, ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում իր արյունառուշտ ու մարդակեր նախնիներից ու պատրաստ է ամեն վայրկիան անակնկալներ մատուցել աշխարհին: Չնայած վերջին անգամ Բաքու կատարած իր այցի օրերին դրսևորած համեստությանը՝ Էրդողանը, փաստորեն, վերադառնալով տուն, կրկին անցավ անընդունելի հռետորաբանությանն ու դրանով փաստեց, որ Ալիևի արկածախնդրության հիմքը թուրքական էլիտայի պանթյուրքիստական քաղաքականությունն է և որ իրականում Հայաստանը բախվում է ոչ թե Բաքվի, այլ Անկարայի՝ տարածաշրջանում ունեցած հավակնությունների հետ:

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է մտածում Մոսկվան այս ամենի մասին: Ցավոք, պետք է ֆիքսենք, որ հայաստանցիներիս այն կարծիքը, թե եթե Ադրբեջանը հովանավորվում է Անկարայի կողմից, իսկ մենք՝ Մոսկվայի պես հզոր ռազմավարական դաշնակից ունենք և հետևաբար՝ ոչինչ չունենք անհանգստանալու, սին դուրս եկան. Ռուսաստանը դաշնակից է մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հետ այդ դաշնակցային հարաբերությունները չեն հակասում իր շահերին, ու անգամ եթե գա մի պահ, մեզ համար մի վճռորոշ պահ, որ այդ շահերը մտնեն միմյանց միջև հակասության մեջ, ռուսները, առանց աչքը թարթելու, առանց հետևանքների մասին մտածելու, իրենց քաղաքականությունն առաջ կտանեն. սա է իրականությունը: Բայց ամենևին էլ կարիք չկա զարմանալու, կարիք չկա անակնկալի գալու. այդպիսին է մեծ քաղաքականությունը, ուր երկրների միջև դաշնակցային կամ մրցակցային հարաբերությունները ձևավորվում են բացառապես փոխադարձ շահերի հիմքի վրա, ու ռուս-հայկական հարաբերությունները, ինչպես և՝ նույն թուրք-ադրբեջանական, բացառություն չեն:

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է», բոլորի համար պարզ դարձավ, որ ներկայումս ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին ու այդտեղ ռուսական խաղաղապահների տեղակայում չի լինելու, ինչը, ինչպես հասկանալի է, հակասում է Ռուսաստանի շահերին, քանի որ այս տարածաշրջանում հավելյալ զորքերի տեղակայումը ՌԴ համար ևս մեկ ոչ ավելորդ երաշխիք կհանդիսանար ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ծավալվելը կանխելու, որ ավելի կամրապնդեր այս երկրի հարավային սահմանների անվտանգությունը: Միևնույն ժամանակ Սարգսյանը հասկանել է տալիս ՌԴ-ին, որ չիրականացած ցանկություններում պետք է վերջինս մեղադրի ոչ թե հայերին, այլ Ալիևին, քանի որ Կազանյան փաստաթուղթը մերժել է հենց Բաքուն՝ դրանով իսկ ջուր լցնելով Ռուսաստանի թշնամիների ջրաղացին. Հայաստանը, պարզապես, փորձում է մանրադրամի դերում հանդես չգալ ու ՌԴ-ից եկող հնարավոր դիվանագիտական հարվածն ուղղել Բաքվին՝ զերծ պահելով Հայաստանը հավելյալ արտաքին ճնշումներից:

Արդյոք Մոսկվան, տարածաշրջանում գլոբալ ուժերի նման դասավորվածության պայմաններում, կգնա՞ Բաքվին դեմ ու կհամարձակվի՞ Ալիևի վրա բարդել ողջ պատասխանատվությունը, թերևս, ցույց կտա ժամանակը, բայց որ պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու տարածաշրջանային տոտալ պատերազմ, Մոսկվայում փայլուն կերպով գիտակցում են. մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
Ամենադիտված