Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ. Շավարշ Քոչարյան
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ նա փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Փոխնախարարը մասնավորապես ասել է. «Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:
Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»: